«Գայի պոստի» մոտ կանխվել է մի խումբ երիտասարդ...

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարագածոտնի մարզային վարչության Քրեական հետախուզության (բաժնի վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Սերգեյ Մարտիորսյանի) և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած հաշվեհարդարը (վենդետան):

Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվում է ծեծկռտուքի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Հակոբյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի և Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մ. Մելքոնյանի գլխավորությամբ:  

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Սամվել Ո.-ն, 26-ամյա Դանիել Ո.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գարեգին Ե.-ն և ոմն Դավիթ Ի.-ն, ում տվյալներն ու բնակության վայրը պարզվում են, նշված վայրում ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Շ.-ին և 29-ամյա Իգիթ Շ.-ին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հենց տեղում ոստիկաններն ու պարեկները ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել կռվի մասնակիցներից Սամվել Ո.-ին, մնացածը, տեսնելով հեռվից մոտեցող Պարեկային ծառայության ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սամվել և Դանիել Ս.-երը հարազատ եղբայրներ են, հարազատ եղբայրներ են նաև Նորայր և Իգիթ Շ.-երը:

Տեղում պարզվել է նաև, որ մասնակիցներից մեկը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է  մեկ այլ ավտոմեքենայի, ապա բախվել քարե պարսպին և փլուզել այն:

Այս պահին ոստիկանությունը պարզել է նաև, որ մինչև նված վարում իրենց «ռազբոռկան» շարունակելը, նրանք եղել են Ջրվեժում գործող ռեստորանային համալիրներից մեկում, որտղ վիճաբանություն է տեղի ունեցել նրացն միջև, ապա, չգիտես ինչու, այնտեղից «կտրիճ տղերքը» եկել են Աշտարակի «Գայի պոստի» մոտ ու շարունակել իրենց հակաօրինական գործողությունները, ու եթե Աշտարակի ոստիկաններն ու պարեկները օպերտատիվ չգործեին, մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող դեպքը, հնարավոր է, ողբերգական ավարտ ունենար, քանի որ կռվող կողմերը իրար փոխանցել էին, որ ողջ-առողջ չեն գնալու այդտեղից: