Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակ...

Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի »-ին,  այս մասին մայիսի 6-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փարիզում կայացած հանդիպմանը։

Մայիսի 10-ին սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման թեմայով։ Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։