Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադ...

Վրաստանում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման չորս անդամներ, որոնք 18-19-րդ դարերի հարյուրավոր գրքեր են գողացել Եվրոպայի գրադարաններից։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ըստ Վրաստանի գլխավոր դատախազության՝ երկրի քաղաքացիներն ստեղծել են կազմակերպված խմբավորում, որը բնօրինակ գրքեր է գողացել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և Չեխիայի ազգային և համալսարանական գրադարաններից և դրանք փոխարինել կեղծերով։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ խոսքը հարյուրավոր գրքերի մասին է։ Գողացված 19-րդ դարի ֆրանսերեն գրքերից մեկը քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վրաստանում։

Ձերբակալվածներին սպառնում է 6-ից մինչև 10 տարվա ազատազրկում: