Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց...

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

РЕКЛАМА
quiz.riccrussia.ru
Гражданство Израиля для граждан РФ из любой точки мира
Скидка 10% при прохождении теста

Ժամը 20։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Honda մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ներից մեկում հրդեհ է բռնկվել։

ticketon.am
РЕКЛАМА

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նաև վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել Toyota-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։