Ադրբեջանն ու Սլովակիան դիտարկում են ռազմավարա...

Ադրբեջանն ու Սլովակիան դիտարկում են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը՝ Բաքվում Ադրբեջան-Սլովակիա գործարար համաժողովի շրջանակում:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ստորագրվել է 11 երկկողմ, այդ թվում՝ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որն ընդգրկում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, լոգիստիկայի, ներդրումների խթանման, էներգետիկ և այլ ոլորտներ: