Տավուշի մարզի բնակիչները փակել են միջպետական...

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները փակել են միջպետական ​​ճանապարհը՝ ի նշան սահմանազատման շրջանակներում Ադրբեջանին տարածքներ հանձնելու որոշման։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։